դատարկվող մարմնին

 

կենդանի աշխարհներով բնակեցված մարմինը դատարկվելու վտանգի տակ է

ֆիզիկական դատարկությունը մաշկի վերջին տառապանքն է

կեղծ երևույթները՝դժվար մեկնաբանվող,

ոչինչը, որ կարող է ձեռք բերել  ցանկացած ձև,

ենթարկեցրել են պոեզիան, պատկերը, հայացքը, երեկոն, առօրյան։

ժամանակը կանգնում է ամբողջությամբ։ սենյակում ոչ ոք չկա։

քո խորաթափանց տեսողությունը վայրենի հոտառություն ունի։

դու ուղիղ նայում ես կրակին, որ դատարկում ա կյանքը։

Comments