Սիրանուշին

լուռ արագ փողկապի պես

խիտ, ավելի խիտ, ինչքան հնարավոր ա խիտ

մեջքս ինչքան որ դիմանա

ինչքան որ կարողանամ կանգնել

ինչքան որ կարողանամ դիմացս տեսնել

լուռ արագ փողկապի պես

մենակովս տաս օր կհյուսեմ

քանի քառակուսի կգործենք

էլի ձեռքեր կլինեն կկապեն

էդ ձեռքերի պակասը չկա

փակող ծածկող ու պաշտպանող

լուռ արագ փողկապի պես

մեկ ա ես էլ ուրիշ անելիք չունեմ

մնացինք սարերն ու ես

իմը չեղավ գոնե մյուսին

լուռ արագ փողկապի պես

Comments