զինվորը չի ներկայացնում իր ավտոնոմ տարածքը, նա (այն) ներկայացնում է պետությունը, իր մահից օգտվում են բոլորը, ձեռնտու մահ
եթե հակամիլիտարիզմը չի տալիս պատասխան ագրեսիան, ապա ազգայնականությունն էլ չի տալիս դա, ընկնելով անընդհատ ցիկլի մեջ: նրանք չգնացին կռվելու որովհետև հայ էին, նրանք կռվում էին որովհետև ուրիշ ճար չունեին, որ փրկեն ընկերներին, նրանց ովքեր հետևում են։
ազգայնականությունը ի նկատի չունեմ հույզերը, ի նկատի ունեմ յուրօրինակ ինքն իրան կրկնող տրամաբանությունը։ երբ մտածողությունը թելադրված է արտաքին գործոններով, ի դեպ անփոփոխ գործոններով, այն կրկնում է ինքն իրեն ու կախված թողնում օդում։
փոքրաթիվ ազգերը չեն կարող չինքնապաշտպանվել։ պետք է լինեն ուժեղ։ ուժեղ, բայց ոչ երջանիկ։ ազգայնականությունը երջանիկ չի դարձնում։ այն սենտիմենտալ ա, բայց ոչ երջանիկ։ այն նոստալգիկ ա, բայց ոչ երջանիկ։
վրադ հարձակվել են ինչ անես։ չգիտեմ։ դիրքորոշումս կհայտնեմ։ կփորձեմ լինել ուրախ։ օգնել։ անմիջական վտանգին ինչով կհակադարձեմ' չգիտեմ։ բայց պաթոսը միջիս կսատկացնեմ։ կփորձեմ խաղաղվել։ ձայնս երգ դարձնել։

Comments
Post a Comment