հողին ասեցին մենք սիրում ենք քեզ
ասեցին ու հողից մաշված ձեռքերով
մաշված թոքերով մաշված մեջքերով
քաշեցին հանեցին զինամթերքի հում մասնիկներ,
որ տան երկնքին
մի բան, որը երկնքից չեր
երկնքին ասեցին մենք սիրում ենք քեզ
ասեցին ու հողերից պոկած մասնիկները արձակեցին
դեպի վեր, որտեղից հողը
վերադարձվեց հողին
հավասարեցվեց հողին
որ հողը հողի մեջ թաղի
ու պահի սերը
ասեցին ոչինչ, սիրուց կարևորը սիրելն է
հողը
ու շարունակեցին
հողը սիրել
կրակով

Comments
Post a Comment