քաղաքին

քաղաքը ապրում է զանգից զանգ։ ու մի զանգից հետո դադարում է ապրել։ չի մեռնում՝ դադարում է ապրել։

քաղաքը փոխվել է։ 

աղմուկն ա քչացել, մեքենաներն են քչացել, մարդկանց բարձրաձայն խոսալու ցանկությունն ա քչացել։

լույսերի պայծառությունն ա քչացել։

քաղաքը դատարկվել ա։

մարդիկ արագ են շարժվում, կամ քարացած կանգնած են։

միլենան ասաց, որ աուրան ա փոխվել։


շունչն ա փոխվել։


մարդկանց, ծառերի, կենդանիների ու առարկաների միջև ձգողականությունն է փոխվել։ Կարծրացել,ավելի շատ թելիկներով իրար են կապվել։

 

իմ սիրելի անգիր արած քաղաք։ դու վարդագույն չես, բաց մանուշակագույն ես դարձել։


սառնարանի վրա գրված ա սեդայի ձեռքով՝ 

վարդագույն՝ սիրտ, սեր

մանուշակագույն՝ տրանսմուտացիա, ողջ անցյալի կարման մաքրում է։


Comments