լուսինեին

  

պատերազմը կրկնապատկում֊ հազարապատկում է բոլոր նկարները, հատիկ֊ հատիկ պայթյունները՝ ստիպելով մոլորակը նորից ու նորից կանգ առնել։ հազարապատկում է, փոխանցում, հետ գալիս, հետևիցդ ընկնում, հասնում երազներիդ ու մխրճվում հիշողությանդ մեջ, որ էլ երբեք դուրս չգա այնտեղից։ այլ ընդհակառակը, մարմնիդ այն ձևը տա ինչ ուզում է։ մենք մեր բռերի մեջ փոխանցում ենք պատկերները իրար՝ խմելու ջրի փոխանցման միֆական ծեսը։ մենք նայում ենք պայթյունից հետո մնացած ծխին։ երբ պայթեց, նոր հորիզոնը կար, այն անդադար էր, իսկ հիմա արդեն ծուխ է։ կտռտած պատկերներ, անջատված իրարից, որ մեդիայի միջոցով բերվում հրամցվում են այն կպցնելու համար։ մարդը կամ անէացած կամ բերված հասցրած մի փոքր շարժվող կետի՝ առանց երազանք, առանց երազանք, առանց երազանք։ 

 

պատկերը նայում է մեզ՝ մեր վախեցած աչքերին ու քարացած դեմքին։ ես ուզում եմ իմ վրա նայի ծաղիկը, վագռի աչքը կամ ամպերը։ ես թեքում եմ հայացքս իմ վրա նայող ծաղիկից, վագռի աչքից կամ ամպերից։ նրանք վաղ թե ուշ մեկ ա պայթելու են։

 

մոտեցված֊ հեռացրած պատկերը, կոճակով իջեցրած ձայնը, որտեղ փոշին գոյություն չունի՝ դրանից օտարվելու իմ գիտակցված արտոնությունը։ ես մշտական եմ ձեռք բերել մեղավորությանս խորքերում երթևեկելու համար։ քանի դեռ կարող եմ։


Comments